«Եթե մի գիտակ, կրթություն ստացած մարդ նման հայտարարություն աներ Հայ Առաքելական եկեղեցու կամ Վեհափառի հասցեին, ես շատ կզարմանայի, բայց երբ Նիկոլն է անում, չեմ զարմանում»։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց  «Հայաքվե» ազգային–քաղաքացիական միավորման անդամ Հունան Մարտիրոսյանը, որը միավորման այլ անդամների հետ այսօր հերթապահություն է սկսել Մայր Աթոռի տարածքում՝ պաշտպանելու Վեհարանը հնարավոր ոտնձգություններից։

«Եկեղեցին պիտի նզովի նման վարչապետին, ես որպես հայ քրիստոնյա անիծում եմ նրան։ Չուլանում ծնված ու ապրած մարդուն ո՞վ է տվել բարոյական իրավունք՝ եկեղեցին անվանելու չուլան։ Նազարի բախտով պատահմամբ եկել է նստել աթոռին... մենք այսօր պետություն ու պետականություն ենք կորցնում։ Ասում էիր հպարտ քաղաքացիներ, ա՛յ տղա, ի՞նչ հպարտ քաղաքացի։ Միայն դու կարող ես քո եղբայր Ալիևի մոտ որպես հպարտ քաղաքացի ներկայանալ։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, այսօր գլխիկոր եմ ման գալիս իմ ազգի այսօրվա վիճակի պատճառով»,–հավելեց նա։

Հունան Մարտիրոսյանի խոսքով, պետությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին։

«Արժեքներ կան, որոնք մենք պիտի պահպանենք։ Դարեր շարունակենք, երբ ո՛չ թագավոր, ո՛չ վարչապետ չենք ունեցել, ժողովրդին առաջնորդել է Առաքելական եկեղեցին։ Ախր պիտի մի քիչ պատմություն կարդացած լիներ էդ անաստվածը, նոր գար, էդ աթոռը զբաղեցներ»,–ասաց նա։