Այսօր` հունվարի 11-ի երեկոյան, Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու աշխատանքային խորհրդակցություն գործադիր մարմնի անդամների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա փոխանցմամբ` խորհրդակցությունը վարելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկելու են կուսակցական, կազմակերպչական հարցեր: Էդուարդ Շարմազանովի խոսքով` այս պահի դրությամբ օրակարգում պաշտոնանկությունների հարցեր ընդգրկված չեն: