Եվրոպայի մարդու իրավունքերի դատարանը բավարարել է 13 կիպրոսցիների հայցն ընդդեմ Թուրքիայի։

Firat գործակալության փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանության համաձայնագիրը խախտելու մեջ եւ Թուրքիային պարտավորեցրել 13 կիպրոսցիներին վճարել 100 հազարից մինչեւ 8 մլն եվրո փոխհատուցում, որն ընդհանուր կազմում է 20 մլն 830 հազար եվրո։

Հայցվորները տուժել էին Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային հատվածը բռնազավթելու ժամանակ։