Դերասանուհի Սվետլանա Խարիտոնովան մահացել է հունվարի 8-ին, Մոսկվայում, 80 տարեկան հասակում` երկարատեւ հիվանդությունից հետո: Այս մասին հայտնում է ՌԴ կինեմատոգրաֆիստների միությունը:

«Սվետլանա Նիկոլաեւնայի կյանքի վերջին տարիները ողբերգական են եղել. միայնություն, աղքատություն: Բայց այդ ամենի հետ մեկտեղ նա շատ համեստ էր, անկեղծորեն սիրում էր իր գործընկերներին եւ երբեք ոչնչից չէր դժգոհում:

Դերասանուհին նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Թռչում են կռունկները», «Քաղաքային ռոմանս», «Սպիտակ Բիմ-Սեւ ականջը», «Այցելություն Մինոտավրոսին» ֆիլմերը: