Բրիտանացի պատգամավորն առաջարկում է, որպեսզի երկրի խորհրդարանը ՌԴ ներկա վարչապետ Վլադիմիր Պուտինին հասկացնել տա, որ նա լավ կլինի չայցելի Լոնդոնում կայանալիք Օլիմպիադային, որին նա կարող է ներկա լինել արդեն որպես նախագահ: Նման կարծիք է հայտնել Բրիտանիայի եվրոպական հարցերով նախկին նախարար, լեյբորիստական կուսակցության պատգամավոր Դենիս Մակշեյնը Guardian-ի լրագրող Լյուք Հարդինգին տված հարցազրույցում, ում 2011-ին արտաքսել են Ռուսաստանում:

Այդ հայտարարությունը, ըստ խորհրդարանականի, պետք է «լուրջ ազդակ» լինի Մոսկվայի համար, որը շարունակում է պարբերաբար խախտել օրենքի գերիշխանությունը:

«1980-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թեթչերը համարձակություն ունեցավ «ոչ» ասել Մոսկվայում կայանալիք օլիմպիադային (Խորհրդային զորքերի Աֆղանստան ներխուժումից հետո): Ես կարծում եմ, որ վարչապետ Քեմերոնը, եթե նա ցանկանում է աջակցել «երկաթե լեդիին», պետք է Պուտինին «ոչ» ասի»,-ընդգծել է Մակշեյնը:

Բացի այդ, խորհրդարանը մտադիր է նախագիծ առաջարկել, որի համաձայն, Մեծ Բրիտանիայի վիզաներ չպետք է տրամադրվեն Ռուսաստանի կոռումպացված պաշտոնյաներին, ովքեր առնչություն ունեն Սերգեյ Մագնիտսկիի սպանությանը, գրում է Gazeta.ru-ն: