ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանին նորից մեղադրել են սեռական ոտնձգության մեջ: Այս անգամ զոհի կարգավիճակում է հանդես գալիս բելգիական ուղեկցորդական ծառայության աշխատակցուհի Անն Մարի Ս-ն: Նա հայց է ներկայացրել Սթրոս Կանի դեմ այն մեղադրանքով, թե վերջինս կոպտորեն հարկադրել է սեռական հարաբերություններ ունենալ եւ միջադեպն իբր տեղի է ունեցել Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, տեղեկացնում է բելգիական Vivacite ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ Սթրոս Կանը 2011թ. մայիսին ձերբակալվել էր Նյու Յորքի Sofitel հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքով: Սկանդալի պատճառով նա հրաժարական էր տվել ԱՄՀ ղեկավարի պաշտոնից, սակայն հուլիսին Նյու Յորքի դտախազությունը գործը փակել էր` սպասուհու ցուցմունքները համարելով հակասական:
Շատ վերլուծաբաններ այդ պատմությունը բացատրում են նրանով, որ Սթրոս Կանը պատրաստվում էր առաջադրվել որպես Ֆրանսիայի նախագահի թեկնածու եւ կարող էր լուրջ մրցակից լինել Նիկոլա Սարկոզիին:




























