Ուկրաինան կտրուկ կրճատում է Ռուսաստանից գազի գնումը` պայմանագրում նշված ծավալներից գրեթե կրկնակի պակաս եւ  հարցը «քաղաքակիրթ եղանակով» քննարկելու պատրաստակամություն է հայտնում: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նույնպես կոչ է արել հարցը «քաղաքակիրթ կարգով» լուծել, միաժամանակ հասկացնելով, որ ամեն դիպքում Ուկրաինան ստիպված կլինի վճարել:

Նախագահ Մեդվեդեը եւ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը  հունվարի 11-ին քննարկել են Ուկրաինայով գազի առաքման հետ կապված հնարավոր խնդիրները:

Մելլերը զեկուցել է, որ 2011թ. արդյուքներով, 2010թ. համեմատ, Ուկրաինայի տարածքով գազի տարանցման ծավալները նվազել են  5մլրդ խմ-ով: Հունվարի 10-ին Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին,  որ այս տարի մտադիր են գազի գնման ծավալը  52 մլրդ խմ-ից հասցնել մինչեւ 27 մլրդ խմ: Միլլերը նշել է, որ Ուկրաինան այդ հայտարարությունն արել է  միակողմանիորեն` չպայմանավորվելով ռուսական կողմի հետ:

Նրա տվյալներով` «Ուկրինայի նավթոգազը» պայմանագրի գործողության ողջ ժամկետի ընթացքում (մինչեւ 2019 թ-ը) պարտավոր է «Գազպրոմին» տարեկան վճարել առնվազն 33 մլրդ խմ առաքման հաշվարկով:

«Չհամաձայնելու պարագայում գործում է վերցրու կամ վճարիր պայմանը»,- ուկրաինացի գործընկերներին հասկացրել է նախագահ Մեդվեդեւը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: