Աշխարհահռչակ ամերիկյան դերասան Էնթոնի Հոփքինսը 74 տարեկան հասակում որոշել է կոմպոզիտոր դառնալ:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոսկայա պրավդան»` վկայակոչելով բրիտանական Times-ը, շուտով կթողարկվի նրա երաժշտական ստեղծագործությունների ալբոմը:

Էնթոնի Հոփքինսին 6 տարեկան հասակում երաժշտությանը կապել է նրա հայրը, նրան սովորեցնելով դաշնամու նվագել: Հիմա, դերասան, ռեժիսոր եւ նկարիչ Հոփքինսի տանը դրված է «Բեզենդորֆեր» դաշնամուրը, որը նա նվագում է ամեն օր:

Նշենք, որ նա իր կարիերայի ընթացքում նկարահանվել է շուրջ 100 ֆիլմերում: Դերասանին հռչակ է բերել «Գառների լռությունը» ֆիլմը, որտեղ նա հիանալի է կերպավորել դասական երաժշտության սիրահար հոգեկան-մարդասպանին: Հանիբալ Լեկտերը (այդպես է Հոփքինսի հերոսի անունն այդ ֆիլմում) ընդհանուր առմամբ կադրում երեւում է ընդամենը 16 րոպե: Այդ քառորդ ժամը նրան «Օսկարի» մրցանակակիր դարձրեց: