Հայաստանի Հանրապետական կուսակցության աշխատանքային խորհրդակցությունը գործադիր մարմնի անդամների հետ ավարտվել է, պաշտոնանկություններ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով` քննարկվել են ներկուսակցական հարցեր, այդ թվում` շտաբների ձեւավորում, համագումարի նախապատրաստական աշխատանքներ եւ այլն:

Ինչ վերաբերում է համագումարի օրվան, ապա այն կլինի փետրվարի կեսից մինչեւ մարտի սկիզբ ընկած ժամանակահատվածում: Նրա փոխանցմամբ` խորհրդակցությունը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 11-ի երեկոյան, Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու աշխատանքային խորհրդակցություն գործադիր մարմնի անդամների հետ, այն վարելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Քննարկելու են կուսակցական, կազմակերպչական հարցեր, օրակարգում պաշտոնանկությունների հարցեր ընդգրկված չեն: