2011 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում իրականացվել է 800 մլն դրամի էլեկտրոնային առեւտուր: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի 2011 թ. երրորդ եռամսյակի Բանբերում: 2010 թ. երրորդ եռամսյակում իրականացված էլեկտրոնային առեւտրի ծավալը կազմել էր 500 մլն դրամ, 2009 թ.` 400 մլն դրամ:
Նշենք, որ էլեկտրոնային առեւտուրն աշխարհում վերջին տարիներին զգալի աճ է արձանագրել: Էլեկտրոնային առեւտրի համաշխարհաին շրջանառությունը գնահատվում է մոտ 650 մլրդ դոլար, որից 180 մլրդ դոլարը բաժին է ընկնում ԱՄՆ-ին:



























