Սիրիացի գրոհայինները սպանել են France 2 հեռուստաալիքի լրագրող Ժիլ Ժակեին: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, թղթակիցը մահացել է փողոցում ցուցարարների վրա անհայտ գրոհայինների հարձակման ժամանակ:
Նկարահանման խմբի կողքին հրետանային արկ է պայթել: Նախնական տվյալներով, գրոհի զոհ է դարձել առնվազն 8 մարդ, շուրջ 25-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է NEWSru.com-ը:
«Նկարահանման խմբին, ամենայն հավանականությամբ, գնդակոծել են ականանետից, 4-րդ պայթյունը մահցու է եղել Ժակեի համար»,-պատմել է Ֆրանսիայի պետական հեռուստատեսության France Television-ի լրատվական բաժնի ղեկավար Թիերի Տուլյեն, հավելելով, որ թղթակիցները France 2-ի ամենօրյա հեռուստահաղորդման համար հերթական թողարկումն էին պատրաստում:



























