Բրիտանական հավի վրա 700 եվրո արժողությամբ պրոթեզ են դրել: Ինչպես հաղորդում է  Knutsford Guardian-ը, Ամելիա հավի 51-ամյա տիրուհի Սյու Մերֆին այնքան է պաշտում իր հավին, որ որոշել է բուժել նրա թեւի կոտրվածքը:  Անասնաբուժական կենտրոնում թռչունին բարձր տեխնոլոգիական վիրահատութան են ենթարկել:

Նշվում է, որ հավի համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, անասնաբույժը պրոթեզը պատրաստել է մոտավորապես 2 ժամվա ընթացքում: Ապաքինման ընթացքում նա ազատ թափահարել է թեւը, եւ արհեստական մասը նրա համար անհարմարություններ  չի ստեղծել:

Հիմա Ամելիան ամբողջությամբ վերականգնվել է եւ վերադարձել ակտիվ կյանքի: