Երեւանի «Միկան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ է տվել մի քանի առաջատար ֆուտբոլիստների: Թիմի համար լուրջ կորուստ կլինի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանի եւ «Միկայի» գլխավոր ռմբարկու Նարեկ Բեգլարյանի բացակայությունը:
Մկոյանի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել մի քանի օտարերկրյա ակումբներ: Սլովակիայի հավաքականի եւ «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը պնդում էր, որ Մկոյանը պետք է իր ակումբին: Սակայն վճռական պահին սլովակները պասիվ գտնվեցին եւ Մկոյանն այժմ գտնվում է Նալչիկի «Սպարտակում»: Ֆուտբոլիստը գրեթե ավարտել է բուժզննումը եւ մոտ է Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող ակումբի հետ պայմանագիր կնքելուն:
Հարձակվող Նարեկ Բեգլարյանն արդեն համաձայնել է պայմանները Սլովակիայի «Տատրայի» հետ: Պայմանագիրը կստորագրվի ֆուտբոլիստի բուժզննումից հետո:
Նալչիկի «Սպարտակն» ու «Տատրան» ազգային առաջնություններում գտնվում են մրցաշարային աղյուսակի ստորին մասում: Եթե թիմերը չկարողանան տեղը պահել բարձրագույն խմբում, ապա հայ ֆուտբոլիստները կստանան ազատ խաղացողի կարգավիճակ:
Պատրաստեց Խաչիկ Չախոյանը



























