Մարիխուանայի չափավոր ծխելը ոչ միայն չի վնասում առողջությունը, այլեւ բարելավում է թոքերի աշխատանքը: Նման եզրակացության են եկել Ալաբամայի եւ Քալիֆորնիայի համալսարանների գիտնականները` 20 տարվա հետազորությունից հետո:

Ինչպես հաղորդում է MEDdaily-ն` վկայակոչելով ABC News-ը, մասնագետներն ուսումնասիրել են 500 մարդու, ովքեր ծխախոտ ու թմրամիջոցներ են օգտագործում: Չափվել է հետազոտության մասնակիցների թոքերի ծավալը եւ այն, թե որքան հեշտությամբ են նրանք լցվում օդով: Վերջին 20 տարիների ընթացքում հետազոտությունը կրկնվել է մի քանի անգամ: Պարզվել է, որ սովորական ծխողների մոտ այն վատացել է, իսկ մարիխուանա օգտագործողների մոտ` ոչ:

Բացի այդ, գիտնականները պարզել են, որ եթե տարիքով տղամարդը միջինը մեկ վայրկյանում արտաշնչում է 4 լիտր օդ, ապա մարիխուանա օգտագործող տղամարդը` 4 լիտր եւ լրացուցիչ 50 միլիլիտր օդ: Նշանակում է, թոքերի աշխատանքը լավացել է: