Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զավեշտալի դեպք է տեղի ունեցել, ավելի կոնկրետ նրան հիմար են անվանել:

Ինչպես հաղորդում է բելառուսական «Խարտիա-97» կայքը, նման «անզուգական» մակդիրի հեղինակը Ժոդինո քաղաքի մանկապարտեզի փոքրիկներից մեկն է եղել:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին, երբ Լուկաշենկոն այցելել է այդ հաստատություն: Ամանորյա միջոցառմանը նվերներ բաժանելու ժամանակ երկրի բռնապետ-նախագահը իր ձեռքն է առել փոքրիկ աղջնակին եւ սկսել է խաղալ նրա հետ:

Աղջիկը նրան ցույց է տվել իր նկարած տնակը: Լուկաշենկոն հարցրել է. «Լավ տնակ է, ուզո՞ւմ ես այնտեղ բնակարան ունենալ», ինչին աղջնակը արձագանքել է հարցով. «Դու ինչ է, հիմա՞ր ես»: