Բոսնիա եւ Հերցեգովինայում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է 61-ամյա ոմն Բոշկո Ստանիշլեւիչ:
Ինչպես հաղորդել է սերբական СРНА գործակալությունը, իրավապահները պարզել են, որ ձերբակալվածը մտադրվել է հունվարին 9-ին նշվող Հանրապետության օրը ահաբեկչությունը իրականացնել: «Բորիկ» մարզական համալիրի տարածքում, որտեղ պետք է անցկացվեր տոնական միջոցառումը, տղամարդը թաքցրել է պայթուցիկ, զենք եւ զինամթերք:
Հունվարի 9-ի հանդիսավոր արարողությանը մասնակցել են Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Այդ ամբողջ զինանոցը հայտնաբերվել է հունվարի 8-ին, այդ օրն էլ ձերբակալվել է Ստանիշլեւիչը, ով մարզահամալիրում աշխատել է ավելի քան 20 տարի: Նա խոստովանել է, որ պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել: Առայժմ պարզ չէ, թե ինչու է տարեց մարդը նման մտադրություն ունեցել:



























