Իրանի հյուսիսային Մազանդարան նահանգում 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Press TV-ին:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 20:38 -ին, էպիկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Ցնցումները, որոնք խուճապ են առաջացրել Սարի, Նեկա, Բեհշեհր քաղաքներում, զգացվել են նաեւ մայրաքաղաք Թեհրանում:
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:



























