Կապիտալիստական երկրների զարգացումը փակուղի է մտել, եւ նրանց համար միակ ելքը սպանությունն է, հայտարարել է Իրանի նախահագ Մահմուդ Ահմադինեժադը` հունվարի 11-ին դասախոսությամբ հանդես գալով Հավաննայի համալսարանում:

Նրա կարծիքով, կապիտալիզմին չի բավականացնի տրամաբանությունը` սպանելու եւ քանդելու համար: Կապիտալիստական համակարգը փաստացի փլուզվել է: «Ինչու՞ է ԱՄՆ-ը պատժում իրանական, կուբայական եւ լատինոամերիկյան ժողովուրդներին: Մի՞թե մենք հարձակվել ենք ինչ-որ մեկի վրա: Մի՞թե մենք երբեւէ ավելին ենք ցանկացել, քան մեզ հասնում է: Երբեք»,-ասել է նա:

Ահմադինեժանդը նաեւ կոչ է արել ստեղծել համաշխարհային նոր կարգեր` հիմնված արդարության վրա, որտեղ հարգանքի կարժանանար մարդ արարածը: «Եթե մենք չծրագրենք համաշխարհային նոր կարգերի ստեղծումը, դա կանեն ստրկատերերի եւ կապիտալիստների ժառանգները»,-հավելել է նա:

Ահմադինեժադը արժանացել է Հավաննայի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտորի պաշտոնին: Կուբան դարձավ երրորդ երկիրը Իրանի նախագահի լատինոամերիկյան շրջագայության շրջանակներում: Մինչ այդ նա այցելել է Վենեսուելա եւ Նիկարագուա: Ակնկալվում է, որ հունվարի 12-ի առավոտյան Իրանի նախագահը կայցելի Էկվադոր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բնութագրելով երկու երկրների հարաբերությունները` Ահմադինեժադը ասել է, որ Իրանի ժողովրդին եւ Նիկարագուայի քաղաքացիներին կապում է պայքարը` հանուն աշխարհի խաղաղության: Օրտեգուին էլ Իրանի նախագահը անվանել է «հեղափոխական եղբայր»: