Ես կարծում եմ, որ կաթողիկոսը պետք է պահպանի այն ուխտը, որը կրել է։ Այս մասին, այսօր՝ հունիսի 13–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Անձը, որը զբաղեցնում է կաթողիկոսի պաշտոնը, ով մարդկանց մեղքերի թողություն է հայցում կամ աղոթում է մարդկանց մեղքերի համար, ինքը պետք է լինի անաղարտ և որեւէ կասկած որեւէ մեկի մոտ պետք է չհարուցի։
Երբ մեր հասարակությունը խոսում է, նաեւ վերջերս դրա մասին բարձրաձայնել է վարչապետը, որ լուրեր կան, որ կաթողիկոսն ունի զավակ կամ զավակներ, դա խնդրահարույց է։ Կաթողիկոսը կամ պետք է հերքի, կամ հաստատի ու թողնի իր պաշտոնը։ Այստեղ տարընթերցման տեղիք չկա։
Այո, իհարկե, եկեղեցին պետք է իր ներսում որոշի, նաեւ հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի, քանի որ քրիստոնյա հայ ժողովուրդն իրավունք ունի իմանալու՝ կաթողիկոսը ուխտը դրժել է, թե՞ պահել է»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ դա դրսից թելադրված օրակարգ է, Հայկ Սարգսյանն ասաց. «Չի կարող նման բան լինել, դա անհեթեթություն է ուղղակի»։











