Խաչատուր Հարությունյանի ամբողջ բերքը կարկուտից վնասվել է ։
NEWS.am–ի հետ զրույցում Խաչատուրը նշեց, որ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը կարկուտից հետո եկել է Արարատի մարզ, զրուցել տուժած բնակիչների հետ, սակայն, միայն ամպագոռգոռ խոստումներ է տվել։
«Ոչ մի ակնկալիք չունենք էլ, մեր յուղով պիտի տապակվենք։ Լրագրողներին ավելի հաճախ ենք տեսնում, քան Կառավարության անդամները, ասացին՝ առաջարկներ կանենք, բայց ոչ մի նորություն մինչեւ այս պահը։ Ինքս կարկուտից 25-30 մլն դրամի վնաս եմ կրել, չգիտեմ էլ ոնց եմ փակելու վարկերս։ Գյուղացին անտեսված ա, Կաթողիկոսին փոխելը երևի ավելի կարևոր ա, գյուղացին իշխանությանը հետաքրքիր չի»,– ասաց Արեւշատի բնակիչը։
Խաչատուր Հարությունյանի խոսքով, իրենց ամբողջ գյուղում բերքը վնասվել է. «Եկել են ծիրան արտահանեն, բայց էնքան վատն է, որ չեն վերցնում, էս ծիրանն ըսենց թափելու ենք ծառերի տակ»։
Մանրամասները՝ տեսանյութում։











