Հունվարի 11-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության ծառայողները Գյումրի  քաղաքի տներից մեկից բերման են ենթարկել 44-ամյա Հակոբ Բ.-ին, ով 2011 թ. դեկտեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:

Բաբայանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ»  քրեակատարողական հիմնարկ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 08.30-ին, ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները Գանձաքար գյուղից  բերման են ենթարկել 55-ամյա Անուշավան Հ.-ին, որը հունվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է` առանց  իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը, որը կատարվել է խոշոր չափերով:

Հակոբյանը կալանավորված է: