Արեւմուտքը հասկանում է, որ չի կարելի պարտադրել Հայաստանին` մասնակցել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին: Նման կարծիք է հայտնել արեւելագետ Մհեր Բաղդասարյանը, հունվարի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Փորձագետը հիշեցրել է, որ Հայաստանը Իրանի անմիջական հարեւանն է եւ սերտ հարաբերություններ ունի այդ երկրի հետ: Ավելին, Իրանի այն հիմնական ուղղությունն է, որը թույլ է տալիս Հայաստանի դուրս գալ շրջափակումից, քանի որ Վրաստանի սահմանը այդ առումով «ավելի խոցելի է»: Բադասարյանի խոսքով, Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների հետեւանքները արդեն նկատելի են Հայաստանի համար, եւ այդուհանդերձ, հաշվի առնելով արտաքին քաղաքական իրադրությունը` Արեւմուտքը հասկանում է, որ չի կարելի ստիպել Հայաստանին` փակելու սահմանը Իրանի հետ կամ մասնակցելու նրա դեմ կիրառվող պատժամիջոցներին:

Խոսելով Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության եւ Հայաստանի համար դրա հետեւանքներ մասին` փորձագետը նշել է, որ պատերազմը դա առաջին հերթին փախստականների մեծ հոսք է, եւ բարդ է պատկերացնել մի քանի հարյուր հազար փախստականների մուտքը Հայաստան: Բացի այդ, կա նաեւ Ղարաբաղի հարցը, հիշեցրել է Բաղդասարյանը: Բացառված չէ, որ տարածաշրջանում պատերազմի նոր օջախի առկայության պայմաններում, Ադրբեջանը արկածախնդրության դիմի Ադրբեջանի հարցում: