«Փոքրիկ սանձահարողը» անունը կրող տեսահոլովակը ռեկորդային թվով դիտումներ է ունեցել ինտերնետում: Տեսահոլովակի հերոսուհին` 3-ամյա Սոֆյան է Նոր Զելանդիայից, սոված առյուծին կատաղության է հասցրել: Գազանը պատրաստվում էր սնվել, երբ աղջնակը մոտեցել է նրա վանդակին եւ սկսել է սեւեռուն հայացքով դիտել առյուծին:
Սկզբում գազանը բարձր մռնչացել է, որի հետեւանքով բոլոր երեխաները փախել են, բացի Սոֆյայից: Նա էլ ավելի է մոտեցել վանդակին ու հարցրել մորը. «Այս գազանիկն ի՞նչ է ուզում ինձ ասել»:
Այս վարքն էլ ավելի է հունից հանել կենդանիների արքային: Աղջնակին փրկել է պաշտպանիչ ապակին: Աղջնակի համարձակությունն, ակնհայտորեն, ժառանգական է: Նրա հայրը ավելի ուշ լրագրողներին խոստովանել է, որ շատ է զարմացել կնոջ վարքից, ով փոքրիկին փրկելու փոխարեն, սառնասրտորեն նկարահանել է տեղի ունեցողը:
Ի դեպ, Սոֆյան շուտով կդառնա 4 տարեկան եւ ցանկանում է այն նշել հենց նույն գազանանոցում:











