Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը հայտնում է, որ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Մելիսա Հորթմանը և նրա ամուսինը սպանվել են քաղաքական դրդապատճառներով մահափորձի ժամանակ, հաղորդում է Associated Press-ը։
Երկրորդ օրենսդիրը և նրա կինը հրազենային վասվածքներ են ստացել։
«Մենք բոլորս պատասխանատվություն ունենք Մինեսոտայում և ամբողջ երկրում՝ քաղաքական բռնության բոլոր ձևերի դեմ պայքարելու համար», - շաբաթ օրը մամուլի ասուլիսում ասել է Ուոլզը։ «Սրա համար պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն»։
Վիրավոր օրենսդիրը նույնականացվել է որպես նահանգային սենատոր Ջոն Հոֆման, դեմոկրատ, որն առաջին անգամ ընտրվել է 2012 թվականին։ Նա ղեկավարում է Hoffman Strategic Advisors խորհրդատվական ընկերությունը։




























