Ջոնի Դեփը դիմել է իր փաստաբաններին` նպատակ ունենալով սկսել Վանեսա Պարադիի (ում հետ անցկացրել է իր կյանքի վերջին 15 տարիները) հետ ունեցած իրենց ունեցվածքի բաժանումը:
Աստղային զույգի մոտ վերջին շրջանում վեճերի ու սկանդալների մասին հայտնի է դարձել դեռ 2011-ի ապրիլին, երբ ֆրանսիական ամսագիրն իր առաջին էջում հրապարակել էր Դեփի լուսանկարը` իր մամուլի քարտուղար Ռոբին Բաումին համբուրելիս:
Դրանից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ կանանց սիրելի դերասանը պարբերաբար դավաճանում է Վանեսային, թեեւ Դեփը կտրականապես հերքում է նման լուրերը: Ջոնին ու Վանեսան երկու երեխա ունեն` 12-ամյա Լիլի-Ռոուզը եւ 9-ամյա Ջեք-Քրիսթոֆերը:
Ընկերները նշում են, որ Դեփը չի կարողանում կոծկել ընտանեկան իրավիճակով պայմանավորված իր ընկճված վիճակը: Նա օրն անցկացնում է գիշերային ակումբներում, քանի որ կինն այլեւս չի ցանկանում տեսնել նրան տանը, հաղորդում է Radar Online-ը:
Դեփն ու Պարադին չեն մեկնաբանում այս տեղեկությունները: Մի շարք լրատվամիջոցներ ենթադրում են, որ այս դեպքում խոսքն, այսպես կոչված, «միջին տարիքի ճգնաժամի» մասին է:



























