Տավուշի մարզի Բերդավան համայնքում երեկ տեղացած կարկուտը ամբողջութամբ փչացրել է բերքը։

Բերդավանի հյուրատներից մեկն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցում երեւում է՝ բերքը թափվել է գետնին։

«Կարկուտը ամբողջ բերքս ու տնկիներս ավիրեց։ Այսօր պլանավորել էի նկարել, ցույց տալ՝ ոնց կարելի ա առանց թունաքիմիկատների լիքը ու առողջ բերք ստանալ։ Բայց ցույց տալու բան չի մնացել։ Ամեն ինչ՝ մինչև վերջ ջարդված ա»,– ասվում է լուսանկարներին կից գրառման մեջ։