Թուրքիայում գտնվող Իրանի իսլամական հանրապետության խորհրդանի նախագահ Ալի Լարիջանին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։

Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ Դավութօղլու-Լարիջանի հանդիպումից հետո որեւէ հայտարարություն չի արվել։ Լարիջանին հանդիպելու է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ։

Նշվում է, որ Լարիջանին Թուրքիայի ղեկավարության հետ քննարկելու է երկկողմ հարաբերությունների, Իրանի միջուկային ծրագրի, Սիրիայի եւ Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված խնդիրներ։