Հայտնում եմ, որ այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։ Այ մասին Facebook–ի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Քասախում բողոքի ակցիայի ժամանակ կարմիրբերետավորներից մեկը հունից դուրս էր եկել եւ ոստիկանին անվայել պահվածքով գոռգոռում էր բնակիչների վրա։ Նա նաեւ հարվածել է 24news.am–ի լրագրող Մերի Մանուկյանին, որը փորձում էր հետաքրքրվել, թե ինչու են մարդկանց ուժ գործադրելով բերման ենթարկում։
Երբ լրագրողը դրա մասին հայտնել է տեղում աշխատանք իրականացնող ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանին, վերջինս ասաց, որ չի տեսել և որ ծառայողական քննություն կանցկացվի:
ՆԳՆ–ից հայտնել են, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 11 անձ բերման է ենթարկվել:
Քասախցիները պահանջում էին վերականգնել 59 համարի երթուղու ավտոբուսը։











