ԱՄՆ-ը կփորձի հասնել Իրանի դեմ պատժամիջոցների խստացմանը: Այս մասին Բեռլինում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
Նա նշել է, որ քանի որ Իրանը մինչ օրս երկխոսության պատրաստակամություն չի ցուցաբերել, Վաշինգթոնն իր եվրոպացի գործընկերներին կառաջարկի համակարգել գործողությունները, նպատակ ունենալով ծխստացնել ճնշումն Իրանի ռժիմի դեմ:
ԱՄՆ-ը ձգտում է Իրանին ընտրության առջեւ կանգնեցնել` միջուկային ոլորտում իր միջազգային պարտավորությունների շարունակվող խախտումների եւ միջազգային դիտորդների «վեցյակի» հետ լուրջ երկխոսության միջեւ:
«Գորդոնը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է սերտորեն համագործակցել «վեցյակի» հետ, որի նպատակն է Իրանին պարտադրել առանց նախապայմանների լուրջ քննարկման գնալ իր միջուկային ծրագրի հարցում, հաղորդում է Vesti.ru-ն:



























