Եթե Իրանը փակի Օրմուզի նեղուցը, դա բացահայտ սաբոտաժ եւ համաշխարհային տնտեսական անվտանգության սպառնալիք կլինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սեւակ Սարուխանյանը:
«Իրանը կարող է նման քայլի գնալ, եթե նրան, օրինակ, հարվածեն օդից: Դա արմատական միջոց է: Հակառակ պարագայում Իրանի դեմ հանդես կգա միջազգային ողջ հանրությունը, այդ թվում` ոչ մեծաթիվ դաշնակիցները»,-նկատեց զրուցակիցը` նշելով, որ առաջին հերթին խոսքը Չինաստանի մասին է:
«Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հակաիրանական բանձեւերի հիմնական չեզոքացնողն է, եւ, ընդ որում, Չինաստանը ստանում է Օրմուզի նեղուցի միջոցով ներմուծվող նավթի առյուծի բաժինը: Չինաստանի արձագանքը Իրանի նման գործողությունների նկատմամբ կասկած չի առաջացնում»,-նշեց նա:



























