Տեղահանված արցախցու պետական աջակցությունը կտրել են և թողել անօթևան։ Տեսանյութում նա պատմում է, որ մայիսի 8–ից ապրում է անցումի տակ, ոստիկաններ են մոտեցել, ասել են՝ գնա էստեղից։ Արցախցի տարեց տղամարդը գնդապետ է, զոհվածի հայր, և այսօր մնացել է դրսում։

50 հազար դրամի աջակցությունն էլ կտրել են, քանի որ համարել են, որ Վարդաշենում տեղ են հատկացրել, սակայն այնտեղ ապրել հնարավոր չի եղել։

«Հանրակացարան չեմ ուզում, ուզում եմ մի հատ առանձին դոմիկ տան ինձ, ես ապրեմ, ոտեղ ուզում է լինի»,–ասաց նա։