Աշխարհահռչակ Shell ապրանքանիշը, որն ունի կայանների ամենամեծ ցանցն աշխարհում, Հայաստանում ներկայանում է նոր հասցեով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անմիջապես հարևանությամբ՝ Ի. Գասպարյան 43։

Shell-ի նոր լցակայանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հունիսի 14-ին։ Միջոցառումն ուղեկցվեց տպավորիչ շոու ծրագրով, ցուցադրություններով՝ ներկայացնելով ավտոմոբիլային արդյունաբերության մի շարք առաջատար բրենդեր, ինչպես նաև Ducati մոտոցիկլետի բրենդը, միավորելով ավելի քան 300 մասնակիցների, այդ թվում՝ գործընկերների, ինֆլուենսերների և հատուկ հյուրերի։ Հյուրերի համար նախատեսված էին, ինտերակտիվ գոտիներ, մանկական ժամանցի հատված, Coffee Rave, ինչպես նաև Shell Art Zone՝ արվեստասերների համար։

Shell-ն էներգետիկ և նավթաքիմիական գլոբալ ընկերությունների խումբ է, որը ներկայացված է  աշխարհի 70-ից ավելի երկրում։ Հայաստանում Shell-ի առաջին  լցակայանը բացվել է 2023 թվականին, ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը «Ռոյալ Օյլ»-ն է։ Ընկերության առաքելությունն է հայաստանյան սպառողին ներկայացնել ապրանքանիշի մշակույթն ու արժեքները՝ որակյալ վառելիքի, բարձրակարգ սպասարկման և նորարարական լուծումների միջոցով։ 

Միջազգային փորձի համաձայն՝ օդանավակայաններին հարակից տարածքներում լցակայանների առկայությունը լայնորեն ընդունված և տարածված պրակտիկա է։  Հենց այս հաջողված փորձն էլ Shell և «Ռոյալ Օյլ» ընկերությունները  բերել են Հայաստան։

««Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ մեր նոր լցակայանի բացմամբ մենք ոչ միայն ընդլայնում ենք ընկերության ծառայությունների շրջանակը, այլև ամրապնդում մեր դիրքը Հայաստանում՝ որպես նորարարական լուծումներ և բարձրորակ սպասարկում տրամադրող առաջատար ընկերություն։ Մեր նոր, գերհագեցած մասնաճյուղը ավելի լայն մասշտաբներ է ընդգրկում, նախատեսված է բոլոր տեսակի ավտոմեքենաների, ներառյալ էլեկտրոմոբիլների սպասարկման համար։ Shell-ն ավելին է քան լցակայանը։ Այն եզակի վայրերից է, որտեղ մեկ հարթակում հասանելի են ինչպես մեքենաների լիցքավորում, տեխնիկական սպասարկում, այնպես էլ սրճարանի, խանութ-սրահի և այլ անհրաժեշտ ծառայությունների հնարավորություններ։  Մենք հպարտ ենք, որ Shell-ի մուտքը հայկական շուկա նպաստեց նորարարական մշակույթի ձևավորմանը և նոր ստանդարտ սահմանեց լցակայանների ոլորտում, որն իր ազդեցությունն է ունենում ոլորտի կայուն զարգացման վրա», - նշում է  «Ռոյալ Օյլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը։

Նոր սերնդի այս լցակայանը հանդիսանում է «Ռոյալ Օյլ» ընկերության հինգ տարվա ռազմավարության կարևոր փուլերից մեկը, որի շրջանակում նախատեսվում է ընդլայնել ոչ միայն կայանների թիվը, այլ նաև մատուցվող ծառայությունները։ 

Shell-ի յուրաքանչյուր լցակայանում հասանելի են Shell-ի առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարական մոտեցումների վրա հիմնված V-Power դասի վառելիքը։ Shell V-Power վառելիքն ավելի քան 20 տարի ներկայացված է համաշխարհային շուկայում և միակ վառելիքն է, որն օգտագործվում և առաջարկվում է Scuderia Ferrari-ի կողմից։ Վառելիքը ներմուծվում է բացառապես Եվրոպական շուկայից և իր հատուկ բանաձևի շնորհիվ 100%-ով մաքրում է շարժիչի խնդրահարույց մասնիկները՝ ապահովելով մեքենայի ապահով և երկարատև աշխատանքը։ 

Shell-ի յուրաքանչյուր լցակայան բազմաֆունկցիոնալ է, այն միավորում է հարմարավետությունն ու միջազգային որակական չափանիշները մեկ վայրում։ Արտերկրից ժամանող մեր հայրենակիցները, ինչպես նաև օտարերկրյա հյուրերն արդեն հնարավորություն կունենան անմիջապես օդանավակայանի հարևանությամբ գտնվող Shell-ի նոր մասնաճյուղից լիցքավորել իրենց վարձակալած մեքենաները բարձրորակ վառելիքով, օգտվել ավտոլվացման ծառայությունից, իսկ համալիր տեխնիկական սպասարկման համար Shell Helix յուղման կետից։ Shell Café-ում յուրաքանչյուր կանգառ կդառնա հաճելի փորձառություն, որն առաջարկում է բարձրորակ սուրճ, թեյ, թարմ խմիչքներ և սնունդ։ Լցակայանի տարածքում գործում է նաև Shell Select խանութ-սրահը, որտեղ ներկայացված են համեղ խորտիկներ, քաղցրավենիք, ըմպելիքներ և տարատեսակ տնտեսական պարագաներ։

Copy of image00001.jpg (62 KB)

Shell Armenia Jun 14 ph Primak Daniil  04.jpg (164 KB)

Shell Armenia Jun 14 ph Primak Daniil  21.jpg (128 KB)

Shell Armenia Jun 14 ph Primak Daniil  33.jpg (177 KB)

Shell Armenia Jun 14 ph Primak Daniil  126.jpg (187 KB)