Ի՞նչ կարծիք ունի Տաշիր ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանը և ինչպե՞ս է պատրաստ միջամտել Եկեղեցու դեմ արշավին։
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպելով հայտնի գործարար Սամվել Կարապետյանին, առիթից օգտվելով հարց ուղղեցինք, խնդրելով արձագանքել իշխանությունների սկսած գրոհին հանդեպ Եկեղեցու և Վեհափառ հայրապետին։
«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»,– ասել է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։











