Ընդհանրապես վարչապետի օտարերկյա այցերը հերքում կամ հաստատում է, կամ հայտնում է դրանց մասին կառավարությունը, և սա նույնպես այդ դեպքն է, այսինքն ես որևէ բան չեմ կարող ասել, երբ որևէ այց հաստատվի, կառավարությունը վստահաբար կհայտնի: Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքիա հնարավոր այցին։

«ԱԳ փոխնախարարի այցը Թուրքիա, Հայաստան-Թուրքիա կարգավորման շրջանակներում էր, Դուք գիտեք, որ ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, այլ նաև ԱԳՆ մակարդակում շփումներ կան, տարբեր նախարարների մակարդակներում շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում, և սա այդ շրջանակներում է։ ԱԳ նախարարությունը այդ հանդիպման վերաբերյալ տվել է տեղեկատվություն, և ես կարծում եմ՝ դա բավարար է այս փուլում»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է իր եւ Թուրքիայի կողմից բանագնացի հանդիպմանը, Ռուբինյանն ասաց, որ այս պահին հանդիպման սահմանված ժամկետներ չկան։

Հիշեցնենք, որ Անկարայում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարներ Վահան Կոստանյանի և Բերրիս Էքինջի հետ:

«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։