Հայ առաքելական եկեղեցու «Հասկ» հոգեւոր-լուսավորչական ամսագրի խմբագիր, Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական դեպարտամենտի տնօրեն Գրիգոր Չիթչյանը Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կողմից նշանակվել է Ատրպատականի թեմի (Իրան) առաջնորդական տեղապահ:

Չիթչյանը ծնվել է 1969-ին` Բեյրութում: Եկեղեցում ծառայության է անցել 1990-ից: Նա դասավանդել է Կիլիկիո կաթողիկոսության սեմինարիայում, կատարել Բեյրութի «Թռչնոց բույն» մանկատան հոգեւոր խորհրդատուի եւ ղեկավարի պարտականությունները: