Աշխատավայրի տաղտուկը առողջական բազմաթիվ խնդիրների է հանգեցնում, կարծում են բրիտանացի գիտնականները:
Կենտրոնական Լանքաշիրի համալսարանի հետազոտողները պարզել են, որ աշխատավայրում անընդհատ ձանձրացող մարդն ազատ ժամանակը լցնում է տարբեր ավելորդություններով` ավելի հաճախ է ուտելու, թեյի, սուրճի ընդմիջումներ անում, ինչը հանգեցնում է քաշի ավելացմանը: Բացի այդ, գիտնականները վստահ են, որ անհետաքրքիր աշխատանքը հանգեցնում է ալկոհոլի հաճախակի կիրառմանը:
Ձանձրույթը ոչ միայն աշխատակիցների առողջությանն է վնասում, այն նաեւ վնաս է հասցնում ընկերությանը, քանի որ հանգեցնում է աշխատանքի որակի անկմանը: Այսպես, առանց աշխատանքի նկատմամբ ունեցած հետաքրքրության աշխատակիցներրը ավելի շատ սխալներ են թույլ տալիս, նրանք նաեւ իրենց առջեւ մասնագիտական բարձր նպատակներ չեն դնում, գրում է Daily Telegraph-ը:
Եթե ձեռնարկությունում կամ ընկերությունում մեծ թվով ձանձրացողներ են հավաքվում, դրա հետեւանքը դառնում է տվյալ ընկերության կամ ստորաբաժանման մրցունակության անկմանը, նման չհուսադրող եզրակացության են հանգել բրիտանացի մասնագետները:




























