Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` հունվարի 12-ին, հանդիպում է ունեցել ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամների հետ` կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանը կարեւոր է համարել նման քննարկումները` այն որակելով որպես քաղաքական կուլտուրայի առանցքային բաղադրամաս:




























