«Տանը խուզարկություն չի իրականանում այս պահին, կարծում եմ չի իրականացվել ընդհանրապես»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ սպասում են ԱԱԾ աշխատակիցներին։

Կարեն Կարապետյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ոստիկանները 45 հոգու են բերման ենթարկել տան մոտից։