Չինաստանը երեքշաբթի սկսել է իր քաղաքացիների տարհանումը Իսրայելից և Իրանից և պնդել է, որ երկու մերձավորարևելյան հակառակորդների միջև մեջ պետք է հրադադար հաստատվի, հաղորդում է The Straits Times-ը։

Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ դեսպանատներն ու հյուպատոսություններն օգնություն են ցուցաբերում նրանց, ովքեր փորձում են տարհանվել։

Իրանում Չինաստանի դեսպանատունը երեքշաբթի տարհանման մասին ծանուցում է տարածել՝ հայտարարելով, որ Իրանի օդային տարածքը մնում է փակ, և կա վտանգ, որ մոտ ապագայում կփակվեն նաև Իրանի ցամաքային սահմանային անցակետերը։

Ծանուցման մեջ Թուրքիան, Հայաստանը և Թուրքմենստանը նշված են որպես սահմանային երկրներ Չինաստանի քաղաքացիների համար։