Քիչ առաջ Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ դուրս է եկել տնից և հեռացել մեքենայով։ 

«Ասելիքս նույնն ա, մեր եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին եմ։ Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց, թքած ունեմ իրեց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ ա՝ իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվել են»,–առանձնատնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանը։

Քաղաքացիները ոտքով շարժվեցին մեքենայի հետևից։