Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ն.Գ. պարոն Հանս-Յոխեն Շմիդթին եւ նրա հետ քննարկել երկու երկրների իրավական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Գերմանիայի իրավապահ մարմինների միջեւ քրեական գործերով իրավական օգնության բնագավառում դատախազության դերակատարումը եւ պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցության հետագա զարգացմանը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բարձր է գնահատել ձեւավորված բարիդրացիական հարաբերությունները, որոնք նպաստում են հանցավորության դեմ պայքարում, օրինականության հաստատման գործում երկու երկրների միջեւ  արդյունավետ համագործակցությանը, փորձի փոխանակմանը եւ ազգային կառուցակարգերի կատարելագործմանը:

Դեսպան Յոխեն Հանս-Շմիդթը վստահեցրել է, որ Հայաստանի համար կարեւոր նախընտրական այս ժամանակաշրջանում Գերմանիան կշարունակի աջակցել իրականացնվող բարեփոխումներին՝  հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանն իր հերթին վստահեցրել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը լինելու է հետեւողական եւ արձագանքելու է  քրեական հատկանիշներ պարունակող բոլոր ընտրախախտումներին, որոնք  տեղ կգտնեն նախընտրական եւ ընտրական գործընթացներում:

Այդ նպատակով կստեղծվi աշխատանքային խումբ: