Թուրքիան չի պատրաստվում միանալ Իրանի դեմ պատժամիջոցներին, որոնց կիրառման մասին պնդում է ԱՄՆ-ը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը:
Նրա խոսքով`Անկարան կուսումնասիրի պատժամիջոցների վերաբերյալ ամերիկյան առաջարկությունները, սակայն չի պատրաստվում ենթարկվել դրանց: Դիվանագետը պարզաբանել է, որ իր երկրի համար նշանակություն ունեն Իրանի նկատմամբ ազդեցության միայն այն միջոցառումները, որոնք սահմանվել են ՄԱԿ-ի կողմից, հաղորդում է Associated Press-ը:
Այսպիսով, Թուրքիան նման կերպ է արձագանքել ԱՄՆ-ում այն օրենքի ընդունմանը, ըստ որի ԱՄՆ տարածքում կարգելվի Իրանի կենտրոնական բանկի հետ աշխատող օտարերկրյա ընկերությունների գործունեությունը:
Նշենք, որ Թուրքիան Իրանից ներմուծում է երկրում սպառվող նավթի մոտ 30 տոկոսը:



























