Այստեղեմ՝ ՍամվելԿարապետյանի կողքին կանգնելու համար։ Այս մասին, այսօր՝ հունիսի 18–ին, լրագրողներին ասել է Ռազմիկ Ամյանը, ով ևս միացել է Քննչական կոմիտեի դիմաց հավաքված անձանց:

«Ուզում եմ մի վայրկյան շուտ նրան ազատության մեջ տեսնել և համաձայն եմ նրա ամեն մի ասած տառի հետ»,- ասել է Ամյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ իր մյուս կոլեգաները եւս կմիանան իրենց։

Նշենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի աջակիցներն այս պահին  ՔԿ-ի առջև են: Այստեղ են նաև մեծաքանակ ոստիկանական ուժեր:

Նշենք, որ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Սամվել Կարապետյանի՝ NEWS.am-ին տված հարցազրույցում նշել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։

Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ֆեյսբուքյան մի քանի գրառումներով, որից հետո իրավապահները երեկ իրենց հետ տարան Սամվել Կարապետյանին։ Այսօր արդեն նրանմեղադրանք է ներկայացվել եւ փորձում են կալանքի տանել։