Ինտերնետից կախվածությունը քայքայում է ուղեղը թմրանյութերից ու ալկոհոլից ոչ պակաս չափով: Նման եզրակացության են հանգել չինացի գիտնականները` 14 -21 տարեկան 35 երիտասարդների հետազոտելուց հետո: Նրանցից 17-ը ճանաչվել են ինտերնետից կախվածություն ունեցող անձինք:

Նման մարդկանց մոտ  հայտնաբերվել են ուղեղի շրջանում զգացմունքների, ինքնատիրապետման, որոշումների կայացման համար պատասխանատու նյարդային հյուսվածքների քայքայվածություն, հաղորդում է BBC-ին:

Նույնատիպ արդյունք է նկատվել տեսախաղերից կախվածություն ունեցող մարդկանց մոտ, ասել է բրիտանացի պրոֆեսոր Գանտեր Շումանը:

Գիտնականները հուսով են, որ բացահայտումը կարող է հանգեցնել բուժման նոր մեթոդներ գտնելուն: Սակայն հետագա եզրահանգումների համար նոր, լրացուցիչ ուսումնասիրություններ են անհրաժեշտ: