Առաջիկա ուրբաթը, որը համընկնում է 13 ամսաթվի հետ, սովորական օր է լինելու, աստղերը կատակլիզմեր չեն կանխատեսում, նման կարծիք է հայտնել ռուսաստանցի աստղագետ Բորիս Բոյկոն:
Ըստ նրա` հունվարի 12-ի հինգշաբթին ավելի վտանգավոր էր: Այդ օրը վտանգավոր իրավիճակներն ու զգայական բռնկումներն ավելի հավանական էին «Լուսնի եւ Մարսի` Կույսի համաստեղության տակ միանալու պատճառով»:
«13-ի ուրբաթից վախենալու սովորույթը սովորական նախապաշարմունք է: Դրանում ոչ մի աստղագիտական, գիտական եւ խորը մշակութաբանական արմատներ չկան»,-ասել է նա` խորհուրդ տալով տոնել հին Նոր տարին:
13 թվից վախը, հատկապես, երբ այն համընկնում է ուրբաթ օրվա հետ, հին է աշխարհի պես: Շատ երկրներում հյուրանոցներում չկան 13-րդ համարներ, շենքերում` 13-րդ հարկեր:



























