Հունվարի 11-ի երեկոյան Մոսկվայում սպանվել է Ադրբեջանի 38-ամյա բնակիչ Նովրուզ Մուրզաեւը:

Ռուսական  НТВ հեռուստաալիքը հաղորդում է, որ ամենայն հավանականությամբ հարձակումը պատվիրված է եղել: Սպանությունը տեսագրվել է արտաքին հսկողության տեսախցիկով: Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է ադրբեջանցին մտնում բուքմեյքերական գրասենյակ, անմիջապես նրա հետեւից ներս է մտնում մի տղամարդ, կրակում եւ անհետանում դեպքի վայրից:

Սպանվածի վրա 6 փամփուշտ են արձակել: