Սոմալեցի ծովահենները հունվարի 12-ին երկրի ափերից ոչ հեռու բեռնված նավ են նկատել եւ մտադրվել հարձակում գործել նրա վրա:
Սակայն երբ ծավահենները մոտեցել է նավին, վերջինս կրակ է բացել: Պարզվել է, ծովահնները պատրաստվում էին հարձակվել իսպանական Patino ռազմանավի վրա:
Ինչպես փոխանցում է Associated Press-ը, արդյունքում` ծավահենների նավը շարժվել է դեպի ափը, սակայն նրա նկատմամբ հետապնդում է կազմակերպվել: Փոխհրաձգության արդյունքում ծովահեններից մեկը սպանվել է, եւս վեցը գերեվարվել են:
Կատարվում է քննություն:



























