Հարցը բառերի քանակի մեջ չի, է, հարցը նրա մեջ է, որ Սամվել Կարապետյանը արեց շատ հստակ հայտարարություն, ինքը ասաց՝ եթե քաղաքական գործիչները չկարողանան հարցը լուծել, մենք մեր ձևերով կմասնակցենք. նախ՝ ո՞վ են իրենք, ու՞մ է ինքը ներկայացնում։ Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգմավոր Արման Եղոյանը։

«Հաշվի առնելով, թե ինքը ով է, որտեղ է իր կապիտալը, ինչքան է իր կապիտալը, հաշվի առնելով, թե ինչ ինքը կարող է նկատի ունենալ, կա ողջամիտ կասկած, որ ինքը կարող է նկատի ունեցած լինել ոչ իրավաչափ գործողությունը։ Որովհետև եթե ինքը խոսում է քաղաքական պրոցեսի մասին, կարող էր ասել՝ մենք կմտնենք քաղաքական պրոցեսի մեջ, կդառնանք քաղաքական գործիչ, կմասնակցենք ընտրապայքարին, դա կլինի նորմալ, բայց ինքը ասում է եթե քաղաքական պրոցեսը չստացվի, մենք մեր ձևով կանենք։ Քաղաքական պրոցեսի մեջ իր ձևը ո՞րն է»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ գուցե նկատի է ունեցել մոմ վառելով ու աղոթելով մասնակցել պրոցեսին, Եղոյանն ասաց. «Եթե դա է, կարող է հայտարարել, որ ինքը դա է նկատի ունեցել, և ես կարծում եմ մեր իրավապահները դա հաշվի կառնեն։ Եես հասկացել եմ ինչ-որ անօրինական բան, որովհետև ամեն օրինական բանը կարելի է տեղավորել քաղաքական պրոցեսի մեջ»։