Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գաղտնի քվեարկությունը տեղի կունենա հունիսի 19-ին Հայաստանի Ազգային ժողովի շենքում։

Այն կսկսվի ժամը 17:15-ին և կտևի մինչև 17:45-ը։

Նշենք, որ կառավարությունը թափուր պաշտոնի համար առաջադրել է «Հանրապետություն» կուսակցության նախկին ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Վերջինիս կենսագրությունը ներկայացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Արտակ Զեյնալյանին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ կառավարության որոշումը նախկինում ստորագրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։