Ռուսական «Ռոստելեկոմ» ընեկրությունը մտադիր է ձեռք բերել հայկական մագիստրալ օպերատոր GNC-Alfa-ի բաժնետոմսերի 75 տոկոսը` հանած 1 բաժնետոմս:

Բացի այդ, «Կոմերսանտ» թերթի տվյալներով` «Ռոստելեկոմ»-ը նաեւ նախատեսում է գնել Ucom ինտերնետ- պրովայդերին, ինչը  GNC-Alfa-ի հետ կապահովի ռուսաստանյան ընկերությանը Հայաստանի  ինտերներնետ լայնաշերտ մուտքի շուկայի 13 տոկոսով:

Ենթադրվում է, որ ակտիվի գնորդն է լինելու օպերատորի դուստր ձեռնարկությունը` կիպրոսյան Teleset Networks Ltd-ն, որը կգնի Filor Ventures Ltd-ի`  բաժնետոմսերի 75 տոկոսը` հանած 1 բաժնետոմսը, որը հանդիսանում է  GNC-Alfa-ի 100 տոկոսանոց սեփականատերը, եւ կվճարի 22,5 մլն դոլար: Այսինքն օպերատորն ամբողջապես գնահատվել է 30 մլն դոլար: Այլընտրանքային տարբերակը. ձեռք բերել նույն փաթեթը անմիջապես GNC-Alfa-ից.  Մնացած 25 տոկոսը եւ 1 ակցիան, կոլոպցիոնի շրջանակում կարող են գնվել Teleset-ի կողմից ավելի ուշ:

«Թրաֆիքի տրանզիտը պարսկական ուղիով դեպի Եվրոպա, բավականին խոստումնալից է: Ճանապարհի մի մասն անցնում է Հայաստանով, եւ տեղական մայրուղային օպերատորի գնումը պետք է ամրացնի «Ռոստելեկոմ»-ի դիրքերը»,- ասել է «Կոմերսանտ»-ի աղբյուրը:

Բացի այդ, նրա խոսքով, GNC-Alfa-ի հենքային ցանցը լավն է, ինչը հնարավորություն կտա զարգացնել ընկերությունը նաեւ Հայաստանի արագ զարգացող ինտերնետ լայնաշերտ մուտքի շուկայում: 2011 թվականի վերջին Հայաստանի ինտերնետի լայնաշերտ մուտքի շուկայի ծավալը գնահատվել է 40 մլն դոլար: